Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ապագան

Մեր երկրի զարգացման գլխավոր պայմաններից մեկը հուսալի էներգետիկ տնտեսության ապահովվածությունն է:

Էներգիան ստացվում է Հէկ-երից և ատոմակայաններից:

Ներկայումս,  Հայաստանի ՀԷԿ-երի ընդհանուր տեղակայված հզորությունը կազմում է շուրջ 1000 ՄՎտ: Տեղակայված ՀԷԿ-երը խմբավորված են երկու հիմնական հիդրոկասկադներում՝ Սեւան-Հրազդան մասնավոր ՀԷԿ-ի եւ Որոտանի պետական ՀԷԿ-ի կասկադները:

Հիդրոէներգետիկայի զարգացումը համարվում է որպես առաջնահերթ ոլորտ հանրապետության համար:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանի էներգետիկ անվտանգության քաղաքականության ռազմավարության հիմնական հենասյուներից է:

ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտը վերջին հինգ տարիների ընթացքում գտնվում է ակտիվ զարգացման գործընթացում: Հատկապես մեծ աշխուժացում է նկատվում փոքր Հէկ-երի կառւոցման և շահագործման ուղղությամբ: Նաև հետաքրքրություն է առաջացել արևային, հողմային կայաններ կառուցելու ուղղությամբ:

Էներգետիկ ոլորտի զարգացումը կարող է դառնալ այն շարժիչ ուժը, որը մեր Հանրապետությանը կարող է դուրս բերել տնտեսության որակական այլ հարթություն:

Էներգիայի այլընտրանքային աղբյորներ են արեգակնային և քամու էներգիան:

Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆ, Իսպանիա, Չինաստան, Գերմանիա, Իտալիա, Հնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում:

Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան: Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը շատ կարևոր է մեր հանրապետության համար: Այդպես մենք կարող են խուսափել էներգետիկ հումք հանդիսացող վառելիքատեսակների /նավթ, գազ, ածուխ/ պաշարների անխնա օգտագործումից և էական ու զգալի նվազումից:

Այսպիսով, որպեսզի ավելի անվնաս և հեռանկարային լինի էներգիայի շահագործումը, պետք է ավելի խելամիտ գործել, հաշվարկել բոլոր հնարավոր և անհանար, օգտակար և անօգտակար քայլերը:

Օգտագործված աղբյուրները`

http://www.renewableenergyarmenia.am/index.php?option=com_content&task=view&id=41&Itemid=112&lang=am

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D6%87%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1

Մտնել, թե չմտնել

Մտնել, թե չմտնել

Լինել, թե չլինել…

Բազմություն` գաղջ օդում,

ոչ քայլ, ոչ շարժում, և քրտինքի գետ,

կիսափակ աչքեր – իրենց երազի

շոգից քարացած: Մտնեմ ներս,

այս սրահը

քրտնած դեմքերի, էլեկտրական

աղոտ լույսի տակ, որ մի ձեռք վերևից

պահում է նրանց վրա:

Մտնե՞մ ներս,

բացեմ մի օդանցք, խախտեմ նստածների

կարգը խորհրդավոր – (Որն է հոգեպես

ավելի խոհեմ): Ճակատագրերի

աներևույթ տեր, աչքերիս վրայից

վերցրու այս քողը,

որի շուքի տակհազիվ եմ նշմարում

սրահում նստածներին:

Անդադար մտածում ես մի մտքի շուրջ: Կանգնել ես երկընտրանքի առջև… այս դեպքում`մտնե՞լ, թե ոչ:

Բարդ է, երբ երկուսի համար էլ հավասարաչափ պատճառներ ունես, մտածում ես՝ ինչ կլինի, եթե մտնես և ինչ կլինի, եթե չմտնես:

Կարդացի Էդոյանի բանաստեղծությունները, այս մեկն ընտրեցի, բանաստեղծությունը հետաքրքիր էր:

Հետաքրքիր էր, թե հեղինակը ինչպես է մտորում մի պարզունակ թվացող քայլի շուրջ` մտնե՞լ, թե ոչ:

Բայց հենց այդ պարզունակ թվացող հարցերն են տալիս կյանքում մեզ շատ հարկավոր պատասխաններ: Առաջին հայացքից այն թվում է պարզ մի բան, որը չունի որևէ խորը իմաստ, ենթատեքստ: Բայց մի քիչ ավելի խորը մոտենալու դեպքում, հասկանում ես, որ ողջ խորությունը նման պարզությունների մեջ է: Կյանքում կարևոր են բոլոր մանրուքները, որոնք շատ հնարավոր է, ամենևին էլ մանրուքներ չեն:

Մտնել, թե չմտնել

Լինել, թե չլինել…

Համամոլորակային բնապահպանական հիմնախնդիր: Կլիմայական փոփոխություն

Կլիման  եղանակի բազմամյա ռեժիմ է, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:

Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով:  Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի:

Մարդու գործունեության հետեւանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից` էներգիա ստանալու ընթացքում, անտառների հատման ու այրման հետեւանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության և հողօգտագործման մեջ:

Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության:

Դիտարկումները ցույց են տալիս, որ 20-րդ դարի ընթացքում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,6 OC: Առկա են նոր եւ առավել համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ վերջին 50 տարվա ընթացքում դիտարկվող տաքացումը մարդու գործունեության արդյունք է:

Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8 OC: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Կլիմայական մոդելների օգնությամբ կատարած այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի (բնակչության աճ եւ տեխնոլոգիական փոփոխություններ) մասին եղած մի շարք ենթադրությունների վրա:

Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ներկայումս հնարավոր են վեց հիմնական ռազմավարական մոտեցումներ: Կարող են ձեռնարկվել կորուստները կանխելու միջոցներ. օրինակ, ծովի մակարդակի բարձրացման դեմ պատնեշներ կառուցելով կամ անտառապատելով հողմնահարված լեռնալանջերը: Հնարավոր է կորուստը կրճատել` այն հասցնելով ընդունելի մակարդակի. այդ նպատակով կարելի է նաեւ փոփոխել գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, որպեսզի երաշխավորվի նվազագույն բերք` նույնիսկ ամենավատ պայմաններում:

 

Օգտագործված աղբյուրները`

http://mes.am/index.php?cat_id=417

http://www.nature-ic.am/am/whatiscc

 

Սերը Չարենցի պոեզիայում

Ինչպես Չարենցի կյանքում սերը մեծ նշանակություն և դեր է ունեցել, այնպես էլ այն մեծ դեր ունի Չարենցի պոեզիայում: Չարենցը գրել է տարբեր ժանրերում, տարբեր ոճերում, և Չարենցի սիրո բանաստեղծությունները մեզ թույլ են տալիս Չարենցին անվանել նաև սիրո բանաստեղծ: Չարենցը շատ հաճախ է սիրահարվել, ունեցել է բազում սերեր և այդ սերերը նրա համար հանդիսացել են ոգեշնչում, որպեսզի նա գրի այդքան գեղեցիկ տողեր:

  • Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
    Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
    Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
    Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
    Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
    Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
    Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
    Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
    Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
    Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

Չարենցի համար սերը եղել է ամենինչ, նա իսկապես ապրել է իր սիրով: Սերը նրա համար եղել է կյանք, եղանակ, քամի, արև, կյանքի հետաքրքրություն, կամակորություն:

Չարենցը գովերգել է կնոջ կերպարը: Կնոջը մի նոր հմայք է տվել իր յուրահատուկ և քնքուշ տողերով:

  • Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
    Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
    Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
    Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Չարենցը ունի բազմաթիվ բանաստեղծություններ, որտեղ կարող ենք տեսնել կրակ նրա սրտում, կրակ ու սեր, որը ապրել է իր ներսում, սիրել է ու այդ սիրուց այրվել:

  • Ու վառվում է օրերում սիրտս, որպես ողջակեզ .Ջերմ հողմերում ու հրում քեզ եմ տեսնում հիմա ես: …
  • Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ,
    Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.—
    Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
    Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…

(Արփիկին)

Չարենցը ոգեշնչված Սայաթ-Նովայով գրել է իր “Տաղարան” շարքը, որտեղ էլ տեղ են գտել իր սիրային բանաստեղծությունների մեծ մասը: Այս բանաստեղծություններում նա իր սիրած կնոջը դիմել ինչպես Սայաթ-Նավան էր դիմում ` գոզալ:

  • Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը,—
    Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
    Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Չարենցը ամուսնացավ երկու անգամ: Նրա առաջին կինն էր Արփիկը: Չարենցը շատ էր սիրում Արփիկին և բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել նրան: Երկրորդ կինը Իզաբելա Նյազովան էր, որը նրան պարգևեց երկու դուստր:

Կարդալով Չարենցի սիրային բանաստեղծությունները, կարծես ինքդ սիրահարվում ես, Չարենցը շատ գեղեցիկ է գրել սիրո մասին, և շատ գեղեցիկ բառերով բնութագրել այդ զգացմունքը: Միշտ սիրով եմ կարդում դրանք:

Դինո Բուցատի: ՍԻՐՈ ԴԵՄ

Սերը մոռանալու համար բոլոր ջանքերը անօգուտ են: Սերը մոռացնել է տալիս երկու բան` հիասթափությունը և ժամանակը: Երբեմն հիասթափություննել չի բավականացնում անտարբեր լինելու համար: Մի օր դու կարթնանաս և հանկարծ կզգաս, որ էլ ոչինչ չկա, որ էլ զգացմունք չկա, մի օր դու կտեսնես նրան և ոչինչ չես զգա, կզգաս միայն խորը դատարկություն և անտարբերություն: Երբեք էլ ոչինչ այնպես չի լինի ինչպես առաջ էր, երբեք չես զգա նույն սերը, կիրքը, նույն հիացմունքը, երբ տեսնես նրան: Երբ կնայես նրա աչքերի մեջ և չես սավառնի վեր, շատ վեր և երջանկությունից չես պայթի, կհասկանաս, որ սերդ կորել է, անհետացել է, գնացել է: Դու էլ չես սիրում նրան: Դրանից էլ ավելի հաճելի բան չկա կյանքում, երբ դու գիտակցում ես, որ վերջ. դու ազատ ես, հոգիդ խաղաղվեց:

Իսկապես, որ, սիրո դեմ ոչինչ անել չես կարող, սերը ինքը պետք է հեռանա քո կյանքից, պետք է միայն սպասես:

Զուր է փորձել ուժեղ լինել, կամքի ուժ ցուցաբերել և արհեստականորեն մոռանալ: Գիտեմ, որ այդ ամենը օգուտ չի տալիս: Որքան էլ, որ փորձես չսիրել և մոռանալ անօգուտ է, կմոառանաս միայն այն ժամանակ, երբ այլևս անտարբեր կդառնաս: Այս դեպքում անտարբերությունից ավելի զորեղ ուժ գոյություն չունի: Սիրո հականիշը ատելությունը չէ, այլ անտարբերությունը:

Մի գուցե շատ երկար սպասես այն օրվան, երբ կարթնանաս առանց քեզ տանջող սիրո զգացմունքի, բայց հավատալ է պետք, որ այդ օրը օրերից մի օր կգա:

Սեր… սերը մարդուն կյանք է տալիս, նոր մի կյանք, այդ կյանքը միայն սեր է, և միայն նրանը ում սիրում ես: Գիտեմ սիրուց ավելի գեղեցիկ ոչ մի բան չկա: Բայց գիտեմ, որ չեմ ուզում սիրել: Երբեմն քեզ, քո հոգուն, քո սրտին հանգստություն և ազատություն է հարկավոր: Իսկ սերը քեզ կտրում է քո սովորական կյանքից, և տանում ուրիշ մի տեղ, փակում է աչքերդ և ստիպում է, որ միայն նրանով ապրես ու շնչես:

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ

Գենետիկորեն մոդիֆիկացված  օրգանիզմ (ԳՄՕ) կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով: Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ:

Այսօր ԳՄՕ-ները իսկապես լայն կիրառում ունեն ողջ աշխարհում: Արտադրողների համար այս միջոցը իրոք, որ ավելի ձեռնտու և շահավետ է: Բայց մեզ համար այն վտանգ է ներկայացնում: Մարդը, որքան, որ հեռանում է բնությունից և բնականից այնքան ավելի աղետալի է դառնում մարդկության վիճակը, հաշվի առնելով բազմաթիվ հիվանդությունները: Որոշ մարդիկ նախընտրում են իրենց առողջությունը վնասելով գնել ԳՄՕ-ի ենթարկված մթերք: Բայց շատերն էլ առանց հասկանալու են դա անում, տեղեկացված չլինելով և խաբվելով մթերքի ախորժալի տեսքին: Այդ մթերքը ոչ միայն համային որակն են կորցնում, այլև վնասակար են:

Շատ ավելի լավ կլինի մթերքը լինի բնական, բայց ինչպես նշվում է շատ աղբյուրներում, իսկապես սննդի պակասության խնդիր կա, բայց չեմ կարծում, որ այդ պակասությունը պետք է լրացնել մարդու կյանքին սպառնացող և կյանքի որակը փոխող սննդամթերքով:

Ես դեմ եմ ԳՄՕ-ով արտադրված մթերքի օգտագործմանը, բայց նաև գիտակցում եմ, որ բացառել դա անհնար է: Եվ այդ մթերքը նպաստում է զանազան հիվանդությունների երիտասարդացմանը և նորագոյացությունների առաջացմանը:

Image

Օգտագործված աղբյուրները`

http://martamara86.wordpress.com/2013/02/16/%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%AB%D6%86%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%A8-%D5%B6%D5%BA/

Դինո Բուցատի: ԱՌՆԵՏՆԵՐԸ

…Արդեն չափազանց ուշ է: Մեզ համար այլևս ոչ մի հույս չկա

Գուցե գալիս է ժամանակ, երբ թվում է, թե արդեն, իսկապես, չափազանց ուշ է, բայց չէ որ մենք ինքներս ենք դրա մեղավորը: Մարդիկ մի այսպիսի բան են ասում, որ երբեք էլ ուշ չէ: Բայց երբեմն ոչ. գալիս է մի ժամանակ, որ ետ դարձի ճամփա չկա, և դրան բերում է մեր վախը, անհամարձակությունը: Բոլորն էլ վախենում կամ էլ խուսափում են մեծ փոփոխություններից, ասելով, որ այսպես էլ լավ է, այսպես ապրել ենք, էլի կապրենք: Նրանք կարծես փակում են դռները առաջ շարժվելու, առաջ նայելու, ավելիին հասնելու և ավելի լավին հասնելու:

Համաձայն եմ այն մտքին, որ վախը ի զորու է կործանել մարդուն` վախը և անվստահությունը քո սեփական անձի հանդեպ: Չի կարելի շփոթել վախը և զգուշությունը: Զգուշանալ միշտ էլ պետք է ցանկացած իրավիճակում, բայց պետք չէ չափից ավել զգուշությունը վերածել վախի, որը կսահմանափակի մտածելու և գործելու ձեր հնարավորությունը:

Երբ ասում ես, որ արդեն չափազանց ուշ է, և էլ փրկություն չկա, հասկանում ես, թե որքան թույլ ես եղել: Մարդը, համակերպվելով որև է վատ վիճակի, հետաձգելով դրանից փրկվելու միջոցները, ի վերջո անհույս վիճակում է հայտնվում, և միգուցե հենց այդ ժամանակ է հասկանում, որ կարող էր նման իրավիճակում չհայտնվել, եթե ժամանակին այդքան թուլամորթ չգտնվեր: Բայց ամեն իրավիճակից էլ մի փրկություն կա: Եթե ունես մեծ ցանկություն, ապա ցանկությունդ իրագործելու համար կունենաս կամքի ուժ` հավատալով և վստահելով ինքդ քեզ, դու անպայման կհասնես արդյունքի:

Կարծում եմ` մեր օրերում սեփական անձի հանդեպ հավատն ու վստահությունն է պակասել: Մարդիկ թերագնահատում են իրենց ուժերը, բայց ինչ խոսք, երբեմն էլ լինում են մարդիկ, որոնք գերագնահատում են իրենց, և երկու դեպքում էլ այս ծայրահեղությունները բերում են անցանկալի արդյունքի: Առաջ շարժվելու համար մարդուն պետք է ցանկություն և հավատ: Մի օրինակ կարող եմ բերել, եթե մի երիտասարդ ցանկանում է գրող դառնալ, վերցնում է գրիչը և չի հավատում կամ էլ վստահ չէ, որ ինքը ավելի լավ կարող է գրել քան օրինակ Պուշկինը, ապա նա չի կարող գրող դառնալ: Եթե սկսում ես մի գործ, պետք է հավատաս դրան և դրան հասնեու համար անես հնարավորը և անհնարը: Ներկայիս վիճակը գալիս է հենց այդ միջակությունից, որը գնալով շատանում է: